Վերջին շրջանում հետաքրքիր միտում է նկատվում, մարդկանց տեղին-անտեղին, առանց կարգավիճակը պարզելու, ինչ-որ անհայտ ու կասկածելի ահազանգերի հիման վրա տանում են հոգեբուժարան: Այսպիսի մի դեպք է տեղի ունեցել ուրբաթ օրը, երբ ոստիկանները բերման էին ենթարկել ակտիվիստ Երվանդ Կարապետյանին` Հանրային հեռուստաընկերության դիմաց բողոքի ակցիա անելու համար: Մյուսին` ապրիլի 1-ին Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ հայտնված մարդուն են փրկելուց հետո միանգամից “”1-03″” ծառայության աշխատակիցները տեղափոխել Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա: Այս պրակտիկան սպառնում է նախադեպ դառնալ: Առավել զավեշտալի էր Երվանդ Կարապետյանի դեպքը: Նրան ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք էին տեղափոխել անհայտ քաղաքացու ահազանգի հիման վրա, ով հայտնել է, որ Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ տարօրինակ վարքագծով մարդ է կանգնած: Բանն այն է, որ Երվանդը բողոքի ակցիան իրականացրել էր միայնակ:
Հրապարակ. Վերջին շրջանում անհայտ ու կասկածելի զանգերի հիման վրա մարդկանց տանում են հոգեբուժարան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ