Հյուսիսային պողոտայից բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապրիլի 2-ին, ժամը 23.50-ին, Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, “Հունդայի էլանտրա” մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել երկու երիտասարդի:Ավտոմեքենայի զննությամբ վարորդի աջ կողմում գտնվող գլանաձեւ տարայի միջից հայտնաբերվել է կաթիլային սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածով: Ըստ երիտասարդներից մեկի հայտարարության՝ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրանյութ է, որը հավաքել է 2011 թ. աշնանը Նորագավիթի դաշտից իր անձնական օգտագործման համար:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: 




Լրահոս