Հայաստանում ՄԱԿ-ի եվ ԵԱՀԿ-ի դեսպաններին խնդրում են ուշադրություն դարձնել բնապահպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած  երկար տարիներ Հայաստանի պետական  եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվող բարեփոխման ծրագրերին, վերջին շրջանում քաղաքացիական հասարակության  նկատմամբ իրականացվող անօրինականություններն  ու բռնությունները անհրաժեշտություն են առաջացրել, որպեսզի ԵԱՀԿ գրասենյակի կողմից լավ կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների եւ ներդրված ֆինանսական միջոցների արդյունավետությունը վերագնահատվի: Այս մասին ասված է բնապահպանական խնդրիների համար պայքարող քաղաքացիակա նախաձեռնությունների նամակում, որն ուղղված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին:”ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկի` շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես ձևակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս”, – նշված է նամակում:Նամակի հեղինակներն ակնակալում են, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպանն ավելի հետևողական կլինի Հայաստանում ԵԱՀԿ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար` նպատակ ունենալով կենսագործել ԵԱՀԿ մանդատից բխող առաքելությունը` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության գործում:Թեղուտի խնդրին վերաբերող նմանատիպ նամակ էլ բնապահպաններն ուղարկել են Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևային: Նամակները ստորագրել են “Թեղուտի պաշտպանության”, “Մենք ենք այս քաղաքի տերը” եւ “Մեր քաղաքը” քաղաքացիական նախաձեռնություննները:




Լրահոս