վրաերթի է ենթարկել եվ դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 00.05-ի սահմաններում “ՎԱԶ 2109″ մակնիշի 67 ՏՕ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝”Վուլկան” խաղատան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:Վրաերթից հետո վարորդը, թողնելով  գետնին ընկած վիրավորներին անօգնական վիճակում, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի:Դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը վիրավորներին տեղափոխել է “Էրեբունիե եւ “Մալաթիա” բժշկական կենտրոններ: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  աշխատակիցները: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկված անձանց ինքնությունը և հայտնաբերելու փախուստի դիմած վարորդին:




Լրահոս