Բռունցքով հարվածել է մեքենայի ծածկին և պատճառել 50.000 դրամի նյութական վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 13:45-ին, 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թավրիզյան փողոցում՝ վիճաբանության ժամանակ, 1966 թ. ծնված Արթուր Հ.-ն բռունցքով հարվածել է իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ծածկին` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բացի այդ, Արթուր Հ.-ն ձեռքով հարվածել է իր ուսի ձախ շրջանին և պատճառել վնասվածք, որից հետո գրպանից հանել է դանակն ու սպանության սպառնալիքներ տվել:

Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել:

Նույն օրը՝ ժամը 14:00-ին, Արթուր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս