Մտել են գործարան` գողություն անելու, բայց չեն հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկոյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող գործարանի տարածքում գողեր կան:

Հիշյալ տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1962 թ. ծնված Վաչագան Յ.-ն և 1988 թ. ծնված Ստեփան Յ.-ն:

Պարզվել է, որ նրանք պարիսպը մագլցելով մտել են գործարանի տարածք, փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս