Նորանշանակ դեսպանների ունեցվածքը փայլում է իր համեստությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամաններ էր ստորագրել, համաձայն որոնց ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի հանրապետությունում ՀՀ դեսպան, իսկ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ադոնցը՝ Իսպանիայի հանրապետության:

Նախ հիշեցնենք, որ Թաթուլ Մարգարյանն այժմ ՀՀ նախագահի խորհրդական, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի եղբայրն է: Հիշեցնենք նաև, որ այժմ ԱՄՆ-ում մեր երկրի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ Թաթուլ Մարգարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը չի փայլում իր առատությամբ: Նշված է, որ Մարգարյանն ունի ընդամենը 45 հազար դոլար, և վերջ: Հավելենք, սակայն, որ տարվա սկզբում այս գումարը կազմում էր 35 հազար դոլար:

Մեկ տարվա ընթացքում դեսպանի եկամուտն աշխատավարձն է եղել՝ 4723 դոլար:

Իսկ Ադոնցը, բացի դրամական միջոցներ և եկամուտ հայտարարագրելուց, նշել է նաև վերադարձված կամ հանձնված փոխառություն, որն էլ կազմել է 19,300 եվրո: Այժմ Ադոնցի դրամական միջոցները կազմում են 40 հազար եվրո. 1 մեկ տարվա ընթացքում նրա` որպես դիվանագետ ստացած  աշխատավարձը կազմել է 41,400 եվրո:




Լրահոս