«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կգլխավորի Արգենտինայի ազգային հավաքականը: Ամեն ինչ պատրաստ է, մնում է համաձայնեցնել պայմանագրի տնտեսական կետերը:
«Մեր գլխավոր թեկնածուն Մարտինոն է: Եթե խոչընդոտ չլինի տնտեսական կողմի համաձայնեցման ժամանակ, նա կզբաղեցնի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միգել Սիլվան:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրավելուց հետո Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հրաժարական տվեց: