Չարենցի փողոցում իրար են բախվել 3 մեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, մարտի 3-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի փողոցում, Ջոն Կիրակոսյան անվան (Դերժինսկու) դպրոցի դիմաց իրար են բախվել “ՎԱԶ 2121” մակնիշի, “ԲՄՎ Իքս–6″մակնիշի եւ “Սուբարո” մակնիշի 23 ՏԼ 044 համարանիշի մեքենաները։ Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն շուրջ 30 րոպե է՝ դեռևս դեպքի վայր չեն ժամանել Ճանապարհային ոստիկանության եւ ապահովագրական ընկերությունների ներակայացուցիչները։Նշված հատվածում երթևեկությունը որոշ չափով կաթվածահար է եղել։




Լրահոս