Տյումենի մոտ կործանված ATR-72 ինքնաթիռը շարժիչ հետ կապված խնդիրներ չի ունեցել,- հաղորդում է ITAR-TASS-ը: Ինչպես ասվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի հաղորդագրության մեջ, այդ մասին վկայում են “սեւ արկղերի” վերլուծության տվյալները: “Ինքնաթիռի շարժիչներն աշխատել են ընդհուպ մինչեւ հողի հետ բախումը”,- ասել են փորձագետները: Հետաքննությունն ուսումնասիրում է ինքնաթիռի կործանման երեք տարբերակ. օդաչուական սխալ, տեխնիկական անսարքություն, ցամաքային ծառայությունների սխալ: Արդեն հայտնի է, որ թռիչքից առաջ ինքնաթիռը սառեցման դեմ մշակում չի անցել: “Փաստ չէ, որ հենց դա է եղել ուղևորատար օդանավի կործանման գլխավոր պատճառը, դա դեռևս հաստատման կարիք ունի”,- ասել է “Ռոսավիացիա”-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:
Տյումենի մոտ վթարված ինքնաթիռը շարժիչի հետ կապված խնդիր չի ունեցել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ