Սերժ Սարգսյանը չի շտապում արձագանքել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման կետում վերջին օրերի լարվածությանն ու հակառակորդի` հաճախակի դարձած դիվերսիաներին, ՀՀ Սահմանադրությամբ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար համարվող Սերժ Սարգսյանը չի շտապում որեւէ կերպ արձագանքել:

Փոխարենը, այս օրերին Սերժ Սարգսյանը շարունակում է պարտաճանաչ կերպով ջանասիրաբար ցավակցական ու շնորհավորական ուղերձներ հղել տարբեր պետությունների ղեկավարներին: Օգոստոսի 2-ից նա մեկնել է Բելգիա ու չի վերադարձել: Նրա գործունեության մասին միակ պաշտոնական տեղեկատվությունը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին Ս.Սարգսյանի մասնակցության մասին, եւ վերջ: Սարգսյանի խոսնակն այս ընթացքում հասցրել է հաղորդել, որ Ս.Սարգսյանը սահմանային միջադեպերի մասին դժգոհություններ է հայտնել տարբեր երկրների ղեկավարներին: Իսկ թե ինչ արձագանք է նա ստացել, որեւէ բառ չի հաղորդվում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս