Armenian text to speach

«Առայժմ պետք չէ, որ դրսի հայերն էլ գան Հայաստան՝ սահման գնալու» Յուրի Միքայելյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Առավոտ» թերթը գրում է. «Մենք մեր զինվորների կողքին ենք, ոչ միայն այս օրերիս, մինչև հիմա էլ տարբեր միջոցառումներ ենք իրականացրել, որ զինվորների մարտական ոգին բարձր մնա»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը՝ ավելացնելով, որ այժմ էլ զինվորի ու հայկական բանակի կողքին են:

«Այս օրերին էլ զինվորի մարտական ոգին շատ է բարձրանում: Մենք, որ զինվորի կողքին կանգնում ենք, զինվորն ասում է՝ ոնց որ տանը լինենք: Հիմա սահմանում համեմատաբար հանգիստ է, Չինարիում ենք՝ սահմանին, զինվորների կողքին»,- ասում է Յուրի Միքայելյանը և ցավում, որ երեկ Չինարիի բնակիչներից մեկն էր անզգուշաբար անցել սահմանը և գերի ընկել ադրբեջանցիներին:

Յուրի Միքայելյանը կարծում է, որ առայժմ պետք չէ, որ դրսի հայերն էլ գան Հայաստան՝ սահման գնալու. «Հիմա կա֊րիք չկա, հետո, եթե կարիք լինի, կգան: Ռուսաստանում ծանոթ տղաներ կան, հարցնում են՝ ինչ անենք, գա՞նք, ասում ենք՝ դեռ պետք չէ»:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահն իրավիճակը համարում է լարված: «Բայց մենք սպասում ենք ու պատրաստ ենք ամեն ինչի,-ասում է նա,- Մենք ունենք հզոր բանակ, մեր բանակը շատ պատրաստված է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս