Էրդողանի հակառակորդը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահի թեկնածու, ազգությամբ քուրդ Սելահադդին Դեմիրթաշը խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի ապրիլի 24-ին հիշեցնել հայերի դեմ կատարված հանցագործության մասին: Հղում անելով թուրքական լրատվամիջոցներին՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը:

«Ես մարդու իրավունքների պաշտպան եմ արդեն շատ տարիներ: Արդեն 8 տարի է՝ քաղաքականության մեջ եմ: Քաղաքականությամբ զբաղվել եմ դեռևս ուսանող ժամանակվանից, և միշտ համարել եմ, որ հայ ժողովրդի հետ կատարվածն իսկական ցեղասպանություն է», – ասել է նա:

Ըստ Դեմիրթաշի՝ 1915-ի դեպքերը կազմակերպված ջարդեր էին, բնաջնջման քաղաքականության արդյունք: Հետագայում նույն քաղաքականության զոհ են դարձել քրդերը, սակայն՝ ոչ այդքան դաժան ձևով:

Դեմիրթաշը շեշտել է, որ այդ հանցագործությունը կատարել է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ՝ այն ժամանակվա թուրքական իշխանությունը:




Լրահոս