Գլենդելում ձերբակալված հայ երիտասարդը մեղադրվում է ոստիկանին վրաերթի ենթարկելու փորձ կատարելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլենդելում ապրող 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է շաբաթ օրը իր մեքենայով ոստիկանին վրաերթի ենթարկելու փորձ կատարելու համար:Ոստիկանության տվյալների համաձայն՝ ոստիկանը շրջում էր իր տարածքում, երբ նկատել է Գարեգին Գալստյանի կանաչ Honda Civic մեքենան, որը կայանված էր Maurita Place-ում: Glendale News-Press-ի փոխանցմամբ՝ նախկինում ոստիկանը առիթ ունեցել է հանդիպելու Գալստյանին. նրան հերոինի նկատմամբ կախվածություն ունենալու պատճառով ենթարկել էին փորձաշրջանի:Ոստիկանը մեքենայով մոտեցել է Գալստյանի մեքենային եւ տեսել, որ վարորդը ներսում է: Նա դուրս է եկել մեքենայից և քայլել դեպի Գալստյանի մեքենան: Այդ ժամանակ երիտասարդը միացրելէ մեքենայի շարժիչը և շարժվել ոստիկանի ուղղությամբ: Վերջինս բղավել է, որպեսզի Գարեգինը կանգնի, սակայն նա չի լսել, եւ ոստիկանը ստիպվածէ եղել նետվել հակառակ ուղղությամբ` իրեն փրկելու համար: Ոստիկանը լուրջ վնասվածքներ չի ստացել:Գարեգին Գալստյանին ձերբակալել են թմրանյութեր ունենալու եւ զենքի գործադրմամբ հարձակում գործելու կասկածանքով: 




Լրահոս