Օբաման թույլ է տվել օդային հարվածներ հասցնել Իրաքի իսլամիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թույլատրել է Իրաքի հյուսիսային մարզերում իսլամիստներին ավիահարվածներ հասցնել այն դեպքում, եթե նրանք սպառնան ամերիկյան շահերին:

Ամերիկացիներն արդեն ինքնաթիռներից ցած են նետում ինքնահռչակ իսլամական պետության գրոհայինների կողմից գրավված տարածքների խաղաղ բնակիչների համար նախատեսված հումանիտար բեռները:

«Մենք գործելու ենք զգույշ և ամենայն պատասխանատվությամբ, որպեսզի կանխենք ցեղասպանությունը»,-ասվում է Իրաքում ամերիկյան նոր պատերազմական օպերացիայի մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունում:

Մասնավորապես, ամերիկյան օգնությունը օդով կհասցվի Իրաքում բնակվող քուրդ-եզդիներին: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ օպերացիայի նպատակն է ջարդի կանխումը:
ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ չի պատրաստվում կրկին զորք մտցնել Իրաք. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս