Հայ երիտասարդների մոտ վաղուց ձևավորված մի ավանդույթ կա՝ կողակից ընտրելիս հարցնել ծնողների կարծիքը:
Ու թեև ժամանակները փոխվել են, armlur.am-ի հարցումը, այդուհանդերձ, ցույց տվեց, որ վերոնշյալ ավանդույթն այժմ էլ է պահպանված: Մեր երիտասարդ զրուցակիցներն այն կարծիքին էին, որ ծնողից բացի՝ ոչ ոք չի կարող լավ խորհրդատու լինել, և երկրորդ կեսի ընտրության հարցում նրանց լսելը ճիշտ է:
Մեծահասակները նույնպես այդ կարծիքին էին, սակայն նշեցին, որ շատ երիտասարդներ այլևս չեն հետևում մեծերի խորհրդին և շարժվում են իրենց սրտի թելադրանքով: