ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ Ազգային Կոմիտեն սկսել է ընտրողների “Hye Votes” գրանցման գործընթացը, ինչը կոչված է նպաստելու հայ համայնքի քաղաքացիական հետագա ներգրավվածությանը եւ հայ-ամերիկյան Կոմիտեի ակտիվ գործունեությանը: Օգտագործելով հայ համայնքի շրջանում ունեցած իր հզոր կապերը՝ ANCA-WR-ն (ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ Ազգային Կոմիտեն) կգրանցի նոր ընտրողներին ողջ Արևմտյան ԱՄՆ-ի տարացքում գտնվող եկեղեցիներում, դպրոցներում, համայնքային կենտրոններում:ANCA-WR-ի նախագահ Նորա Հովսեփյանն ասել է. “Անցյալում մենք հաջողությամբ կազմակերպել ենք ընտրողների գրանցման բազմաթիվ գործընթացներ, սակայն այս մեկը շատ ավելի անթերի է լինելու, քան մյուսները:Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու ամերիկահայ համայնքի համար և մենք ցանկանում ենք, որ մեր համայնքի անդամները ընտրություններում ձայնի իրավունք ունենան, ինչը անշուշտ կարևոր է իրենց կյանքի համար”,-հավելել է նա:Համայնքի անդամները խրախուսվում են քարոզչական գործնեության համար:Ընտրողների գրանցման գործընթացը շարունակվելու է մինչև 2012թ-ի նոյեմբերի 6-ը:
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը սկսում է հայ ընտրողների գրանցումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ