
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որի նպատակն է դիտարկել ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության հռչակագրի դրույթները: “Աշխատանքային միգրացիա. ԵՄ գործիքներ” թեմայով այսօր կայացած կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:”Կարծում եմ՝ ծրագիրը չի կարող նպաստել Հայաստանից հիմնական արտագաղթին: Բանաձևն ընդամենը դյուրացնում է կարճաժամկետ այցելությունները եվրոպական երկրներ, սակայն երկարաժամկետ բնակության հիմքեր չի տալիս: Բացի այդ, համաձայնագիրն ուժի մեջ մտնում է բացառապես վերադարձի համաձայնագրի ուժի մեջ մնելուց հետո”,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀ միգրացիոն հոսքերին՝ Եգանյանը նշեց, որ 1998 թվականից մինչև 2001 թվականը Հայաստանից արտագաղթել է մոտ 1,1 միլիոն մարդ:”2001-ից մինչև 2007 թվականը հեռացողների թիվը տարեկան կտրվածքով կազմել է 25000-ական մարդ՝ մոտավորապես 150 հազար հոգի բոլոր վեց տարիների համար: Ի մի բերելով տվյալները՝ կարող ենք ասել, որ արտառոց չափի ելք Հայաստանից չկա”,- ասաց Միգրացիոն պետական ծառայության պետը:Եգանյանը տեղեկացրեց, որ Շարժունակության շուրջ գործընկերության հռչակագիրը ստորագրվել է անցած տարվա հոկտեմբերին՝ Լյուքսեմբուրգում: