
Դոնեցկի “Շախտյոր”-ի պաշտոնական կայքն իր այցելուների շրջանում անցկացրեց հարցում` թիմի կազմում մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:Քվեարկությանը մասնակցեց 836 ընթերցող, որից 373-ն (43,22%) իրենց ձայնը տվեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին: Լավագույն եռյակում հայտնվեցին նաեւ Ֆերնանդինյոն եւ Իլսինյոն: