
Երկրագնդի չափահաս բնակչության շրջանում գրիպի դեմ պատվաստումները, որոնց համար տարեկան ծախսվում են խոշոր գումարներ, իրականում կամ անօգուտ են, կամ աննշան արդյունք ունեն: Itar Tass -ի փոխանցմամբ` մասնագետների խումբն ուսումնասիրել է այս հարցի շուրջ ողջ գիտական գրականությունը, որտեղ չի հայտնաբերել գոնե մեկ ապացույց, որ գրիպի դեմ պատվաստումները բարձրացնում են մարդու օրգանիզմի դիմադրողականությունն այդ հիվանդության դեմ: “Մեր ընդհանուր եզրակացությունն այսպիսին է` պատվաստումների արդյունավետությունը լավագույն դեպքում աննշան է”, – հայտնել է ուսումնասիրության համակարգող Լուիզա Էրնսկով Պեդերսենը: