
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի 80-ամյա մի բնակչուհի երկու շարժիչ ունեցող ինքնաթիռով վայրէջք է կատարել, երբ նրա օդաչու ամուսինը կորցրել է գիտակցությունը, իսկ ավելի ուշ մահացել է,- հայտնում է foxnews-ը: Նշվում է, որ 80-ամյա կինը ինքնաթիռ կառավարելու փորձ չի ունեցել: “Մենք հպարտանում ենք այս կնոջ արարքով: Շատ բարդ իրավիճակ էր, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ամուսինը անգիտայկից վիճակում ընկած էր նրա կողքը” – ասել է տեղի շերիֆը: