
Ճապոնիայի մայրաքաղաքում այսօր սպասվում է 1959 թվականից ի վեր ամենաուժեղ փոթորիկը: Ուժեղ քամու հետեւանքով արդեն մեկ մարդ զոհվել է, վեցը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:Քաղաքի օդանավակայաններում հարյուրավոր չվերթեր են հետաձգվել: Ճապոնիայի հիդրոօդերևութաբանության գործակալության տվյալներով` քամու արագությունը սպասվում է ժամում մինչեւ 90 կմ: Փողոց դուրս գալ խորհուրդ չի տրվում: