Կրպակների ապամոնտաժումը տեղի չունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 13:00-ին, այդպես էլ չկայացավ: Նշենք, որ ապամոնտաժող բրիգադն ու բնապահպանները հայտարարություն էին տարածել, որ այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին իրենք սկսելու են ապամոնտաժել կրպակները, եթե պատկան մարմիններից չստանան պատասխան:
Մաշտոցի այգում այսօր, ժամը 17:00-ին, նշանակված է հավաք, որին ըստ բնապահպանների, մասնակցելու են նաև ապամոնտաժող բրիգադի անդամները:Ճիշտ է՝ ապամոնտաժումը տեղի չունեցավ, սակայն այգում կրկին հերթապահում էին մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ:Նշենք նաև, որ այս պահին այգում տիրում է բարձր տրամադրություն, ակցիայի մասնակիցներից ոմանք խաղեր են խաղում, երգեր երգում և այլն:Հիշեցնենք, որ երեկ ապամոտաժման նախաձեռնող խումբը նամակ էր գրել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:




Լրահոս