Համաշխարհային շուկայում վանիլինի պակասի պատճառով, պաղպաղակի գները այս ամառ կարող են զգալիորեն բարձրանալ,-գրում է Daily Mail-ը, քանի որ
այս տարի Մեքսիկայում եւ Հնդկաստանում վանիլինի ցածր բերքատվության պատճառով համեմունքի գինը մեկ կիլոգրամի դիմաց 25 դոլարից դարձել է 30դոլար, ուստի Մադագասկարը մենաշնորհ է ձեռք բերել այս ոլորտում: Նշենք, որ վանիլինը , բացի պաղպաղակի արտադրության կարեւորագույն մասնիկ լինելը, օգտագործվում է նաեւ բժշկության եւ կոսմետիկ պարագաների արտադրության մեջ: