Armenian text to speach

ԳԻՏԱՓՈՐՁ ՍՊԻՏԱԿՑԻՆԵՐի ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ամերիկացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած հայկական 12 ընտանիքների 200 անդամների ԴՆԹ անալիզներն ու պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման նկատմամբ զգայունությունը մասամբ պայմանավորված է գեներով: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշներն առավել ցայտուն են դրսեւորվում այն անձանց դեպքում, ովքեր կրում են գենի 2 տարբերակներ, որոնք պատասխանատու են սերոտոնինի արտադրության համար, որն էլ ձեւավորում է մարդկանց համապատասխան տրամադրությունն ու վարքագիծը: Նշվում է, թե հետազոտության մասնակցած անձնաց 90%-ը երկրաշարժից հետո դիակների, իսկ իսկ 92% -ը` վիրավոր մարդկանց ականատես են եղել:



Լրահոս