Օբամայի հովանավորների շրջանում զեղծարար է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյու Յորքի բնակչուհին,Աբակա Ասոնգբան, որը Բարաք Օբամայի նախընտրական քարոզչության համար 50 հազար դոլար է հավաքել, մեղադրվում է զեղծարարության մեջ, -գրում է The Washington Post -ը։
Ասոնգբայի դեմ դատական հայց է ներկայացրել շվեյցարացի մի գործարար։ Վերջինս պնդել է, որ 2009–ին Ասոնգբան ներկայացել է որպես բանկային ծառաող եւ իրենից խաբեությամբ շորթել 657 հազար դոլար։ Օբաման համարվում է ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների միակ թեկնածուն, որը հրապարակել է այն մարդկանց տվյալները, որոնք կամավոր հիմուքներով իր նախաընտրական հիմնադրամի համար գումար են հավաքում։ Պարբերականը նաեւ նշում է, որ սա առաջին նման դեպքը չէ Օբամայի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Փետրվարին հայտնի էր դարձել, որ Օբամայի նախընտրական շտաբը վերադարձնում է հիմնադրամին Մեքսիկա արտաքսված հանցագործի կողմից փոխանցված 200 հազար դոլարը։




Լրահոս