Մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն այս պահի դրությամբ հայտնել է 15 տեղական եւ մեկ միջազգային կազմակերպություն: Ընդհանուր առմամաբ Աժ ընտրություններին այս պահի դրությայմբ ներկա կլինի 12.817 դիտորդ, որոնից 12.778-ը տեղական, իսկ 39–ը՝ միջազգային կազմակերպություններից: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի` այս պահի դրությամբ ընտրություններին ամենաշատ դիտորդներով ներկայացված կլինի “Ընտրությունը քոնն է” ՀԿ-ն՝ իր 3334 դիտորդով, իսկ ամենաքիչը”Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ” ՀԿ-ն՝ ընդամենը 5 դիտորդ:Մյուս 13 կազմակերպություններն են՝ “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ՝ 27 դիտորդ, “Բռունցք” ՀԿ՝ 1246 դիտորդ, “Համահայկական երիտասարդական ասոցիացիա” ՝ 1207 դիտորդ: “Համաչափ զարգացում համայնքային զարգացման” եւ “Երիտասարդ դիվանագետների ակումբ” ՀԿ-ները ներկայացված կլինեն համապատասխանաբար՝ 1028 եւ 1535 դիտորդներով:”Իրավակիրթ հասարակություն”-ը ներկայացրել է՝ 585 դիտորդ, “Հիմնաքար”-ը՝ 884 դիտորդ, “Հաղթանակի զավակներ”՝ 1173 դիտորդ, “Շենացնենք մեր գյուղը”՝ 1623 դիտորդ:Իսկ “Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության”, “Ընտրական համակարգեր կենտրոն” եւ Հայաստանի “Աթուռ” ասորական ասոցիացիա ՀԿ-ները կներկայանան՝ 71, 27 եւ 11 դիտորդներով, իսկ “Միջմշակութային երկխոսության” ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբեը՝ 22 դիտորդով: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը միակն է դեռևս, որ ցանկություն է հայտնել դիտորդական առքելություն իրականացնել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչը պատրաստվում է անել 39 դիտորդով:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը կիրականացվի կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կկատարվեն մինչև ապրիլի 26-ը ներառյալ: