Wi-Fi-ից օգտվելու համար անձնագիր կպահանջվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ է ստորագրել, համաձայն որի հասարակական վայրերում ինտերնետից օգտվել ցանկացողները պարտավոր են ներկայացնել իրենց անձնագրային տվյալները: Բացի այդ, օպերատորները կֆիքսեն այն սարքի համարը, որով օգտվողը միանում է համացանցին, տեղեկացնում է Интерфакс-ը:

Օպերատորները պարտավոր են այդ տվյալները պահպանել կես տարի և անհրաժետության դեպքում փոխանցել դրանք իրավապահ մարմիններին:
Այս պահին Մոսկվայում անվճար ինտերնետից կարելի է օգտվել քաղաքային զբոսայգիներում և սրճարաններում, իսկ մինչև տարեվերջ նման հնարավորություն կստեղծվի մետրոյի բոլոր գնացքներում:




Լրահոս