Ուժեղ պայթյուն Բուլղարիայի ռազմական գործարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել բուլղարական Կոստենեց քաղաքի զինամթերքի վերանորոգման և ոչնչացման գործարանում: Ինչպես հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում, պայթյունից տուժել է 10 մարդ: Նրանցից շատերի մոտ թեթև վնասվածքներ և կտրվածքներ կան, որոնք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:

Նախնական տվյալների համաձայն, զինամթերքի ոչնչացման ժամանակ կայծ է առաջացել, որը պայթյունի պատճառ է դարձել:

Պայթյունի տեղում մեծ խորշ է առաջացել: 500 մ շառավիղով պայթյունի ալիքը կոտրել է շինությունների բազմաթիվ ապակիներ: Վնասի ստույգ չափը ճշտվում է, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս