Ես բանտ նստելու ժամանակ չունեմ. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հինգշաբթի վրացական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը բանտ նստելու ժամանակ չունի:

«Կարծում եմ՝ Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տարածքից, սակայն ես, միևնույն է, հպարտանում եմ, որ նրանք այդքան փնտրել են, փորփրել, և միակ բանը, որ կարողացել են հայթայթել, Իրակլի Օկրուաշվիլիի ցուցմունքներն են (Վրաստանի պաշտպանության նախկին նախարար), որին մենք հեռացրել էինք կոռուպցիայի և սուտ մեղադրանքների համար», – գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Որտեղից ժամանակ գտնեմ, որ գամ Վրաստան, բանտ նստեմ և հրաժարվեմ այն ամենից, ինչով հիմա զբաղվում եմ», – հայտարարել է Սաակաշվիլին:

Նա հայտնել է, որ հինգշաբթի ժամանել է Լեհաստան, որտեղ հանդիպել է լեհ առաջնորդների հետ, մինչ այդ եղել է Հունգարիայում, իսկ Լեհաստանից պատրաստվում է մեկնել Ուկրաինա: Վրաստանի նախկին նախագահն ընդգծել է, որ իր ամեն օրը պլանավորված է, և նա չի կարող մեկնել Վրաստան:




Լրահոս