Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ գործադիր կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնելու 150-ից ավելի դիտորդներով: Գործադիր կոմիտեն նամակներ է ուղարկել ԱՊՀ մասնակից-երկրներին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Ռուսաստանի եւ Բելառուսի միության խորհրդարանական ժողովին` մասնակցության հայտեր ստանալու եւ մասնակիցների թիվը հստակեցնելու նպատակով:
Նախատեսվում է, որ ԱՊՀ դիտորդները Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին:Հիշեցնենք, որ հրավերը ԱՊՀ գործադիր կոմիտեին ուղարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են մայիսի 6-ին: