Ամերիկացիների 70 %-ը հավատում է, որ ապօրինի ներգաղթյալները սպառնում են ամերիկյան ավանդույթներին և մշակույթին: Այդ մասին է վկայում Reuters գործակալության և Ipsos ծառայության կողմից անցկացված հարցումը: Հարցվածների 63 %-ը համոզված է , որ ներգաղթյալները ծանր բեռ են ԱՄՆ-ի տնտեսության վրա. գրում է Reuters-ը:
Townhall.com կայքը հիշեցնում է, որ Ամերիկայի մշակույթը նոր պետության ծագման պահից ստեղծվել է ներգաղթյալների կողմից: Սակայն այսօր ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին, ինչպես հետևում է Wall Street Journal/NBC-ի հարցումից, հանդես է գալիս մանկահասակ ներգաղթյալներին երկրից անհապաղ արտաքսելու որոշման օգտին:
Հարցումների շարքն անցկացվել է ԱՄՆ-ում միգրացիոն ռեֆորմների հետ կապված, համաձայն որոնց՝ Օբամայի վարչակազմը, մասնավորապես, նախատեսում է աշխատանքի իրավունք տրամադրել 5 մլն ապօրինի ներգաղթյալի: