ԵՊՀ ուսանողները դանակահարվել են աղջկա պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում դանակահարված ուսանողի` 21-ամյա Սարգիս Նազարեթյանի առողջական վիճակն այս պահին ծանր է: Տղան գտնվում է Առաջին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, իսկ 19-ամյա Գոռ Խաչատրյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը կայուն է գնահատվում: Հիշեցնենք, որ ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1990թ. ծնված Սարգիս Նազարեթյանը: Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից եւ համանման վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992թ. ծնված Գոռ Խաչատրյանը: Պարզվել է, որ անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին և Գ. Խաչատրյանին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դանակահարողի իքնությունն առայժմ չի պարզվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դանակահարված ուսանողները մորաքրոջ տղաներ են: Նրանք ոստիկաններին պատմել են, որ ԵՊՀ տարածքում տեսել են, թե ինչպես են մի քանի տղաներ համալսարանի իրենց ծանոթ աղջկա հետևից անշնորհք արտահայտություններ անում, եւ մորաքրոջ տղաներից մեկը մոտեցել է պարզելու, թե ինչ է կատարվում, սակայն միանգամից ծեծկռտուք է սկսվել: Եղբորն օգնության է շտապել տղաներից մյուսը, եւ երկուսն էլ նույն պահին դանակահարվել են:




Լրահոս