Դինոզավրերն ապրել են ջրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քեմբրիջի համալսարանի գիտնականներից մեկը դինոզավրերի էվոլյուցիայի վերաբերյալ նոր շրջադարձային տեսակետ է առաջարկել համաձայն որի` այդ կենդանիներն ապրել են ոչ թե ցամաքում, այլ ջրում,-գրում է the Telegraph-ը: Նա պնդում է, որ դինոզավրերի “արտաքին տվյալները” հարմարեցված չեն եղել ցամաքի վրա ապրելու, առավել եւս սնունդ հայթայթելու համար:”Ունենալով հսկայական մկանոտ պոչ եւ ընդամենը 2 ոտք` նրանք չէին կարող իրենց գոյությունը պահպանել ցամաքում: Հսկայական պոչը կխանգարեր դինոզավրերին որսի ժամանակ վազելիս,իսկ 2 ոտքերն անկարող էին դիմանալ 100 տոննայից ավել մարմնի քաշին”,- ասում է գիտնականը: Ըստ գիտնականի` դինոզավրերը բնակվել են 15-30 ոտնաչափ խորությամբ ծանծաղ լճերում:Սակայն գիտնականների մեծ մասը հրաժարվում է ընդունել այս տեսակետը: 




Լրահոս