Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը: Այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով նախապես հայտեր էին ներկայացրել “Հայաստանի Հանրապետական”, “Ժառանգություն”, “Օրինաց Երկիր”, “Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է “Մարդ եւ իրավունք” իրավապաշտպան, “ԵՔԳԱ” երիտասարդական եւ “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
ԿԸՀ-ն բաշխել է 5 քմ-ը գերազանցող արտաքին գովազդային վահանակները 5 կուսակցությունների միջև
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ