Գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ սթրեսը կարող է հաճախակի մրսածության եւ վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ: Բանն այն է, որ սթրեսի հետեւանքով իմուն համակարգը թուլանում է եւ զգայուն դառնում վիրուսների ու ցրտի նկատմամբ: Ուսումնասիրելով 176 մարդկանց` Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ սթրեսով հագեցած կենսակերպ վարողների մոտ հիվանդանալու հավանականությունը 2 անգամ մեծ է:
Ի դեպ, եթե հղիությունը սթրեսային ընթացք է ունենում, ապա ծնված երեխաներին սպառնում են հուզական խնդիրները` իրենց “համալիր” հետեւանքներով: