Ռուս իրավապահները կասեցրել են ադրբեջանական հանցավոր խմբի գործունեությունը: Հանցախումբը կասկածվում է փրկագին ստանալու համար գործարարին առևանգելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է Росбалт-ը, այս տարվա հուլիսին Մոսկվայում հանցագործներն առևանգել են մի գործարարի, և նրան ազատ արձակելու դիմաց հարազատներից պահանջել 500 հազար դոլար: Այս փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Հետաքննական գործողությունների արդյունքում այս հանցագործության մեջ կասկածվողները ձերբակալվել են: Պարզվել է, որ դրանք Ադրբեջանի ՝ 28-47 տարեկան 11 քաղաքացիներ են: Ադրբեջանցիները կալանավորված են, հետաքննությունը պարզում է նրանց մեղսակցությունը նման այլ հանցանքների: