Ձերբակալված ռեցիդիվիստն ինքնասպան է եղել ատամի խոզանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ձերբակալվածը ոստիկանության մեքենայի մեջ դատարանի ճանապարհին ինքնասպան է եղել ատամի խոզանակով: 37-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն ձերբակալվածը ընդունարանում մահացել է:

Իրավապահները հայտնել են, որ դատարանը, ուր տանում էին ձերբակալվածին, պետք է քններ նրա կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Տղամարդը մեղադրվում էր սպանության համար:

Ձերբակալվածի մահվան հետ կապված ծառայողական քննություն է անցկացվում, որի արդյունքում կարգապահական տույժ կկիրառվի դեպքի մեղավորների հանդեպ:




Լրահոս