Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վնասվածք է ստացել MLS-ի խաղացողների դեմ ընկերական խաղում:
Նա վնասել է ոտքը: Բուժզննման արդյունքում հայտնի է դարձել, որ վնասվածքը լուրջ չէ, բայց կա կրկնվելու հավանականություն:
Բաստիանը շուտով կվերսկսի մարզումները: Ըստ նախնական տեղեկությունների` նա պատրաստ կլինի օգոստոսի 13-ին կայանալիք Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությանը, որտեղ «Բավարիա»-ի հակառակորդը լինելու է Դորտմունդի «Բորուսիա»-ն: