Հանրահայտ պոռնոաստղ Սաշա Գրեյը անհավանական հայտարարություն է արել: Նա պատմել է, որ այդ բիզնեսում իրեն ներգրավել է նախկին սիրեցյալը, որը ռազմական հետախուզության լրտես էր և համարում էր, որ պոռնոաստղ ընկերուհին իր համար լավ քողարկման միջոց կլինի:
Ինչպես տեղեկացնում է TMZ-ը, դերասանուհին դիմել է դատարան նախկին ընկերոջից՝ Յեն Ցիննամոնից պաշտպանվելու համար: Աստղի խոսքով, նա ծանոթացել է վերջինիս հետ 2005թ.-ին, երբ ինքը 16 տարեկան էր, իսկ Ցիննամոնը՝ 29-ը: Գրեյի խոսքով, տղամարդն իրեն համոզել է, որ աշխատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունում: Տղամարդն իրեն բավական ագրեսիվ է պահել և հաճախ Գրեյի վրա ձեռք է բարձրացրել:
Նրանց հարաբերություններն ավարտվել են 2012թ.-ին, սակայն բաժանվելուց հետո էլ նա շարունակել է նախկին ընկերուհուն սպառնալիքներով լի նամակներ հղել:
Դատարանը տղամարդուն արգելել է 200 յարդից (182 մետր) ավելի մոտենալ դերասանուհուն: