Ալոնսոյի որակազրկումն ուժի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ն ուժի մեջ է թողել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի որակազրկումը:

Նա բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» հետ խաղը, որը կկայանա օգոստոսի 12-ին:

Հիշեցնենք, որ Ալոնսոն Չեմպիոնների լիգայի եզրափակչին հետեւում էր տրիբունայից և ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խփած գոլից հետո վազել է թիմակիցների մոտ՝ նրանց հետ այն տոնելու համար։ Եվ հենց դրա համար ՈւԵՖԱ-ն իսպանացուն որակազրկել էր մեկ խաղով։




Լրահոս