ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակծել են Իրաքի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերը: Այս մասին հաղորդվում է Twitter-ում Պենտագոնի մամլո քարտուղարի պաշտոնական էջում:
Ջոն Քերբիի հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիահարվածը հասցվել է իսլամական գրոհայինների հրետանուն, որն օգտագործվում էր Էրբիլը պաշտպանող քրդական ուժերի դեմ, տեղեկացնում է РИА Новости-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է «անհրաժեշտության դեպքում» օդային հարվածներ հասցնել Իրաքում իսլամական գրոհայինների դիրքերին՝ կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը կանխելու նպատակով: