Վաղուց անցել են ժամանակները, երբ խիստ տարօրինակ կարող էր համարվել այն երևույթը, երբ երիտասարդը նստած է երթևեկում:
Նույնիսկ Armlur.am կայքի զրուցակիցներն էին նշում, որ կյանքի արագ տեմպը շատ հաճախ խառնում է ամեն ինչ, և աշխատանքից կամ մարզումներից վերադարձող երիտասարդը կարող է շատ ավելի հոգնած լինել, քան հենց այնպես զբոսանքի դուրս եկած թոշակառուն:
Այսուհանդերձ, տարեցները շարունակում են սպասել տրանսպորտում իրենց բաժին տեղին, ու նրանց մեծ մասը դժգոհությամբ էր նշում, որ երիտասարդներն իրենց շատ հաճախ չեն նկատում: