Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում օրենքով գող է կարգվել ԶԱՊ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի 20-ամյա զարմիկը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով ասաց, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Վերջին մի քանի տարիներին նման արարողակարգ Հայաստանի Հանրապետությունում չի եղել»,-ավելացրեց Ահարոնյանը: Մինչդեռ քրեական շրջանակներում հակառակն են պնդում: Հիշեցնենք, որ ԶԱՊ-ը ոչ վաղ անցյալում խնդիրներ էր ունեցել Չեխիայի իրավապահների հետ, որից հետո վերադարձել էր Հայաստան եւ այժմ էլ բնակվում է Գյումրիում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ