ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ այցը թեեւ տեւել է 3 օր, սակայն այնտեղ նա ունեցել է ընդամենը 1 հանդիպում` ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մուրրի հետ: Ուշագրավն այն է, որ առավելագույնը 1 ժամ տեւողությամբ այս հանդիպման համար Նիկոյանն ԱՄԷ-ում մնացել է 3 օր, իսկ դա իր հերթին նշանակում է ԱԺ միջոցներից հսկայական գումարների ծախս, այն էլ մի ամբողջ պատվիրակության համար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին իր դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ հանդիպման համար պայմանավորվածությունը ձեռք է բերվել ընդամենը 1 օր առաջ, երբ Նիկոյանը դեռ Ալմաթիում էր: Ընդ որում, հանդիպումն էլ կազմակերպվել է Նիկոյանի` Դուբայ ուղեւորությունն արդարացնելու համար: Պատահական չէ, որ ԱԺ պաշտոնական հաղորդագրության մեջ մի քանի անգամ շեշտված է, թե իբր հանդիպման մասին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: Նման հանդիպումների համար պայմանավորվածությունները սովորաբար ձեռք են բերվում նախապես, ուստի տարօրինակ է, որ տեքստում շեշտվել է այդ մասին: Ու հենց այդ հանգամանքն էլ եւս մեկ անգամ ապացուցում է այն իրողությունը, որ Նիկոյանը ցանկացել է ԱԺ նախագահի վերջին օրերն անցկացնել Դուբայում, սակայն այցին պաշտոնական «վերնագիր» է դրել: 




Լրահոս