Թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներից Մանվել Եղիազարյանի` Արաբոյի Մանվելի վերաբերյալ ուշագրավ փաստ է բացահայտվել: Պարզվում է` 10.04.1963թ. ծնված Մանվել Վասիլի Եղիազարյանի անունը չկա ընտրողների ռեգիստրում: Թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մխիթարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` ինչպես ստացվեց, որ ընտրողների ռեգիստրում չեղած մարդը կարող է 5 տարվա քաղաքացիության եւ բնակության մասին տեղեկանք ներկայացնել, ասաց, որ փաստաթղթերի իսկությունը փորձաքննության ենթարկելն իրենց խնդիրը չէ: Իսկ իրենք թեկնածուին գրանցել են, քանի որ բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նա նաեւ հավելեց, որ քաղաքացի լինելն ու ընտրողների ցուցակում գրանցված չլինելը չեն հակասում միմյանց:
Զրուցեցինք նաեւ պարոն Եղիազարյանի հետ, ով ասաց, որ խնդիրն արդեն լուծված է: «Դեպքերը աղավաղված էին, նման բան չկա, նոր էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովից զանգահարել եւ շնորհավորել են, որ մեզ արդեն գրանցել են ընտրական տեղամասում: Ես երկար ժամանակ չեմ եղել Ռուսաստանում, ես թղթերը բերել ներկայացրել եմ, եւ տեսել են, որ ամեն ինչ նորմալ է»,-եզրափակեց Եղիազարյանը:
ԵԿԱՎ ՀԱՍԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ