Այսօր, ապրիլի 3-ին, Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է G դասի “Մերսեդես” մակնիշի, 15 ՏՍ 154 համարանիշի ջիպի վարորդը մեքենան վարելու ժամանակ խոսում բջջային հեռախոսով, ինչը արգելված է օրենքով, իսկ ավտոմեքենան, հատելով հոծ գիծը, երթևեկում էր հանդիպակաց ուղղությամբ՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Ինչպես armlur.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, միջադեպը տեղի է ունեցել Չարենցի փողոցում, Ջոն Կիրակոսյանի անվան (Դերժինսկու) դպրոցի դիմաց։ Բացի նշված խախտումները, վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու։
Ջիպավորը խախտում է երթեվեկության կանոները (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ