
Անգլիական «Չելսի»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է Կոտ դ’Իվուարի հավաքականում կարիերայի ավարտի մասին:
«Ցավոք, հայտարարում եմ, որ ավարտում եմ կարիերաս հավաքականում: Ես 12 տարի եղել եմ հավաքականի ֆուտբոլիստ ու առաջին իսկ օրվանից փորձել եմ ուժերիս առավելագույնը ներդնել հանդիպումների ժամանակ:
Հպարտ եմ, որ 8 տարի եղել եմ թիմի ավագը: Խոսքեր չեմ գտնում, որպեսզի շնորհակալություն հայտնեմ երկրպագուներին, որոնք այսքան ժամանակ իմ ու հավաքականի կողքին են եղել: Իմ բոլոր գոլերն ու թիմի հաղթանակները ձեր համար են եղել»,- գրել է Դրոգբան համացանցի իր էջում: