Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Մհերի խոսքով` եթե բոլորը միահամուռ կերպով միանան հայրենիքի պաշտպանությանը, մեր դիրքերն առավել ամուր կլինեն:
Ըստ մեր զրուցակցի՝ հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է, և յուրաքանչյուր հայ պետք է այն պատվով կատարի։ Սահմանի առաջին գծում Մհերը գիտի թշնամուն սաստելու բանաձևը, իսկ ահա ազատ ժամերին երազում է իր ընտանիքի կողքին լինելու մասին։ armlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ 1 ամսից լույս աշխարհ կգա իր առաջնեկը:
«Չգիտեմ՝ տղա է լինելու, թե՝ աղջիկ։ Բայց եթե տղա եղավ, որոշել եմ անունը դնել Հայկ կամ Արման։ Երազում եմ առաջնեկիս լույս աշխարհ գալու պահին կնոջս, ծնողներիս հետ լինել, բայց հետո ասում եմ՝ լավ, որ թողնեմ գնամ, բա հայրենիքիս սահմանները ո՞վ պաշտպանի։ Ինձ այս միտքը հանգիստ չի տալիս, ու ինքս ինձ ասում եմ՝ որը բարին է, թող դա էլ կատարվի»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ ապագա հայրիկը։
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում։