ԽՈՍՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն օրերս Հանրապետական կուսակցության գրասենյակում հայտարարել է, թե ինքը ՀՀԿ-ին 35-40 տոկոս ձայն է ապահովելու: Իսկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ թասիբի է ընկել ու ավելի մեծ թվեր խոստացել` 45-50 տոկոս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Նալբանդյանը, սակայն, հերքեց այդ լուրերը` ասելով, որ ինքը նման հայտարարություններ չի արել: «Ընտրություններից հետո պարզ կլինի, թե ով որքան ձայն է ստացել: Ես ո՞նց կարող եմ նման հայտարարություն անել»,-ասաց Նալբանդյանը` լուրերը որակելով որպես բամբասանքներ:




Լրահոս